Կոնտրաստ-Նյուանս

kontrast_holodnogo_i_teplogo

Կոնտրաստ (Հակադրություն) — կտրուկ տարբերությունը հնչերանգների, գույների ու չափերի միջև:Առավել հակադրություն կարելի է անվանել սև տեքստը սպիտակ ֆոնի վրա, որը դուք կարդում էք, կամ հակառակը, սպիտակ տեքստը սև ֆոնի վրա:

теплые

Նյուանս (Նրբերանգ) — թույլ, աննշան  տարբերությունը հնչերանգների, գույների ու չափերի միջև:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Տեխնոլոգիա

Նպատակ և բովանդակություն Կրտսեր դպրոցի տեխնոլոգիա առարկան բաղկացած է հիմնականում երեք բաղադրիչներից՝ քանդակագործություն, խեցեգործություն և նկարչություն: Այստեղ կարևորվում է սովորողի մոտ այն կարողությունների զարգացումը, որը գործնականորեն կիրառվում է արտաքին և ներքին միջավայրի նորացմանը և բարելավմանը: Այս ուսումնական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մոտ գույնի ճիշտ համադրության, ֆորմայի զգացողության և ստեղծագործական մտածելակերպի զարգացումն է: Ուսումնական հանդիպումները ունեն անհատական բնույթ և ուղղված են անհատական կարողությունների և նախագծերի զարգացմանը: Քանդակագործություն Այս դասնթացները նպաստում են տարածական ընկալման կարողությունների զարգացմանը: Այստեղ կավով աշխատանքը հանդիսանում է յուրօրինակ ֆիզիոթերապիա, որի արդյունքում զարգանում է ստեղծագործական միտքը: Խեցեգործություն Ի տարբերություն քանդակագործության, խեցեգործությունը ավելի շատ հարկավոր է ծանրությունը, ուղղությունը զգալու և քանակը ճիշտ օգտագործելու և բաշխելու համար: Սա հիմնականում պետք է ապագա ճարտարապետներին: Նկարչություն Այս դասնթացները հարկավոր են գույնի զգացողություն ձեռք բերելու, դրանք ճիշտ դասավորելու, գունային ճիշտ հարաբերություններ ստանալու համար: Ինչպես և խեցեգործությունը, նկարչությունը նույնպես ծառայում է չափի զգացողության նպատակին, միայն այն տարբերությամբ, որ այստեղ աշխատանքը պատկերների հետ է: Աշխատանք միջավայրի հետ Թե՛ արտաքին, թե, ներքին միջավայրի առարկաներն այստեղ կարող են իսկական արվեստի գործեր դառնալ: Սա նաև օգնում է կարողանալ օգտագործել այն ամենը, ինչը առօրյայում ընդհանրապես պետքական չի: Ամենասովորական պլաստմասե խողովակը կարող է վերածվել գեղեցիկ ու հարմարավետ աթոռակի, մեքենայի ղեկն ու հին գրքերը սեղանի, հեծանիվի մասերը պատերը կարող են վերածել հարթաքանդակի, մեքենայի անիվները խաղահրապարակի ցանկապատի, և այլն: Կրթահամալիրի շենքը հանդիսանում է յուրատեսակ լաբորատորիա այս գործունեության համար, քանի որ այն պարբերաբար ենթարկվում է ստեղծագործական տարբեր տեսակի միջամտությունների: Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդական նկարագրություն Ուսումնական հանդիպումները տեղի են ունենում արվեստանոցում, որը նախատեսված է և՛ խեցեգործական գործունեության համար, և նկարչական աշխատանքների համար: Ուսումնական պարապմունքերը՝ ելնելով նախագծի բովանդակությունից իրականացվում են նաև դրսում՝ արվեստանոցի հարակից տարածքում: Ուսումնական միջավայրի պահանջներ Ուսումնական կաբինետում՝ արվեստանոցում, պետք է առկա լինի համապատասխան քանակությամբ կավ և կավագործության գործիքներ: Նկարիչները պետք է իրենց հետ բերեն թուղթ և այլ նկարչական պարագաներ: Ուսումնական պարապմունքների կազմակերպման մեթոդականնկարագրություն Աշխատանքային գործունեության փուլերը՝ 1.Անհատական թեմաների ընտրություն և քննարկում 2.Մասնագիտական գործունեություն 3.Ստեղծած աշխատանքների անհատական քննարկում Դասապրոցեսների արդյունքները կհրապարակվեն ցուցահանդեսների կամ անհատական շնորհանդեսների տեսքով:

1-3-րդ դասարան.Ընտրությամբ գործունեության նախագծային ուսուցման կազմակերպում

1-3-րդ դասարանում սովորողը ընտրությամբ գործունեության դասաժամի ընթացքում սկսում է աշխատել գուաշով,կավով,պլաստիլինով,թափոնով և սկսում ծանոթություն հաստատել նյութի տեխնոլոգիայի հետ՝ զարգացնելով ստեղծագործ միտքը։

Սեպտեմբեր

  • Աշխատանք գուաշով,ջրաներկով
  • Գունավոր թղթերով բացիկների ստեղծում մայրիկին
  • Կավով ծեփում,կավի մշակման տեխնոլոգիա
  • Պլաստիլինե ֆիգուրների ստեղծում
  • Գույների ստեղծում

Հոկտեմբեր

  • Գունավոր թղթերով դրոշակների ստեղծում՝կրթահամալիրի լոգոյով
  • Տարվա եղանակներ-Գուաշով աշխատանք
  • Դիմակների ստեղծում-գուաշ,գունավոր թուղթ
  • Կավե մրգերի ,բանջարեղենների ստեղծում

Նոյեմբեր

  • Պլաստիլինե ձկների ստեղծում
  • Կավե մարդուկների ստեղծում
  • Բանջարեղենային խառնաշփոթ նկարչություն
  • Կոլաժային աշխատանք տերևներով
  • Կերպարների ստեղծում թափոններից

Դեկտեմբեր

  • Ամանորյա թեմայով նկարչություն
  • Կավե տոնածառի խաղալիքների ստեղծում
  • Արտասովոր տոնածառ՝ գունավոր թղթով աշխատանք
  • Ամանորյա բացիկներ ՝գունավոր թուղթ,թափոն
  • Կավե բաժակների ստեղծում,տեխնոլոգիական հմտություններ